Գլխավոր էջ
Շաբաթվա հոդված
Էթնիկ զտումներ, տարածաշրջանը էթնիկապես միատարր դարձնելու մտադրությամբ էթնիկ, ռասայական և կրոնական խմբերի համակարգված բռնի հեռացումը տվյալ տարածքից։ Անմիջական հեռացման, բնաջնջման, տեղահանման կամ բնակչության տեղափոխման հետ մեկտեղ, այն ներառում է նաև անուղղակի մեթոդներ, որոնք ուղղված են բռնի միգրացիային՝ ստիպելով զոհերի խմբին փախչել և կանխել նրանց վերադարձը, ինչպիսիք են սպանությունը, բռնաբարությունը և գույքի ոչնչացումը:
Էթնիկ զտումները մարդկության դեմ ուղղված հանցագործություն է և կարող է նաև ներառվել Ցեղասպանության մասին կոնվենցիայի ներքո, նույնիսկ եթե էթնիկ զտումները իրավական սահմանում չունեն միջազգային քրեական իրավունքի համաձայն:
Պատմության ընթացքում էթնիկ զտումների բազմաթիվ դեպքեր են տեղի ունեցել. տերմինն առաջին անգամ որպես էվֆեմիզմ (մեղմասություն) գործածվել է հանցագործների կողմից 1990-ական թվականներին Հարավսլավիայի պատերազմների ժամանակ։ Այդ ժամանակից ի վեր լրատվամիջոցների կողմից տերմինի ընդհանուր իմաստով ընդլայնված օգտագործման շնորհիվ այն լայն տարածում է ստացել:
ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 780 բանաձևի համաձայն ստեղծված փորձագետների հանձնաժողովի վերջնական զեկույցը սահմանում է էթնիկ զտումները որպես «նպատակային քաղաքականություն, որը մշակված է մեկ էթնիկ կամ կրոնական խմբի կողմից՝ բռնությամբ և ահաբեկչություն ներշնչող միջոցներով մեկ այլ էթնիկ կամ կրոնական խմբի խաղաղ բնակչությանը աշխարհագրական տարածքներից հեռացնելու նպատակով»:
Էթնիկ զտումները նկարագրվել են որպես բռնության շարունակական մաս, որի ամենածայրահեղ ձևը ցեղասպանությունն է, որտեղ հանցագործի նպատակը...Ավելին⇒
Նորություններ
Շարունակվող իրադարձություններ՝ Արցախի Հանրապետության շրջափակում (2022-2023) • Ռուսաստանի ներխուժում Ուկրաինա • Ադրբեջանական զինուժի ներխուժումը Հայաստան
- մարտի 17-ին Հաագայի Միջազգային քրեական դատարանը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին մեղադրանք է առաջադրել ռազմական հանցագործության համար և ձերբակալելու հրաման է տվել (նկարում)։
- մարտի 6-ից Վրաստանում բողոքի ցույցեր են սկսել ընդդեմ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» նոր օրենքի, որը պահանջում է հասարակական կազմակերպություններին գրանցվել որպես «օտարերկրյա ազդեցության գործակալներ»։
- փետրվարի 28-ին Հունաստանի Թեսալիա նահանգի Լարիսա քաղաքում մարդատար և բեռնատար գնացքներ են բախվել, ինչի հետևանքով մահացել է առնվազն 42 մարդ, տասնյակ մարդիկ վիրավորվել են։
- փետրվարի 23-ին Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը Ռուբեն Վարդանյանին ազատվել է պետնախարարի պաշտոնից և նույն պաշտոնում առաջադրել Արցախի դատախազ Գուրգեն Ներսիսյանին։
- փետրվարի 18-ին Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում տեղի է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը:
Գիտե՞ք, որ․․․
- ... Թաիլանդում գտնվող մի ամբողջ վանական համալիր (նկարում) կառուցված է գարեջրի դատարկ շշերից։
- ... Զգացմունքների հռչակագիր ստորագրած այս կինը դեռևս 1856 թվականին շատ սթափ եզրակացության է հանգել՝ կապված մթնոլորտի ջերմաստիճանի փոփոխության հետ։
- ... Խորհրդային Միության արտասահման այցելելու սահմանափակումների պատճառով, տարաբնույթ օբյեկտների լուսանկարահանման նոր միջոց գտած հայ գիտնականն ու կինը բավարարվել են գիտական կազմակերպությունների հետ նամակագրությամբ։
- ... Ճապոնիայում կոտրված խեցեղենի նորոգումը (նկարում) հասցվել է արվեստի մակարդակի և դարձել «վաբի֊սաբի» փիլիսոփայության բաղկացուցիչ մաս։
- ... Կոլումբիայի կոկաինի արքա Պաբլո Էսկոբարի կենդանասիրությունը նրա մահից հետո պատուհաս է դարձել երկրի էկոհամակարգի համար։
Ներկայացում
Վիքիպեդիան առցանց, բազմալեզու, խմբակային հանրագիտարանային նախագիծ է, որն աշխատում է վիքի ձևաչափով։ Նախագիծը նպատակ ունի տրամադրել ազատ, հավաստի և ստուգելի բովանդակություն, որը յուրաքանչյուրը կարող է փոփոխել և բարելավել։
Վիքիպեդիան առաջնորդվում է հիմնարար սկզբունքներով, իսկ բովանդակությունը հրապարակվում է Creative Commons BY-SA արտոնագրի ներքո։ Այն կարելի է պատճենել և օգտագործել՝ պահպանելով սույն արտոնագրի պայմանները։ Վիքիպեդիայում ողջ տեղեկատվությունը ներկայացված է ազատ, առանց գովազդի և իր օգտագործողների անձնական տվյալների օգտագործման։
Վիքիպեդիայի հոդվածների հեղինակները կամավորներն են։ Նրանք կոորդինացնում են իրենց ջանքերը համաձայն համայնքում ընդունված կանոնների և ուղեցույցների ու առանց առաջնորդների։
Այս պահին Հայերեն Վիքիպեդիայում կա՝ | |
296 066 հոդված |
593 ակտիվ խմբագիր |
Համագործակցություն
Վիքիպեդիան հանրագիտարան է, որն ստեղծվել և զարգանում է քեզ նման այցելուների կողմից։ Այստեղ գործում է «մեկը բոլորի համար, բոլորը՝ մեկի համար» սկզբունքը։
Առաջին անգա՞մ ես փորձում. օգտվի՛ր օգնության դասընթացից։ Չգիտես՝ ինչի՞ց սկսել. ահա մի քանի խորհուրդ։
Մասնակցի՛ր այս ամիս կազմակերպվող նախագծերին։
- CEE Spring 2023
- Ուսուցիչների վիքիդասընթաց
- Համագործակցություն Վ․ Բրյուսովի անվան պետական համալսարանի հետ
- Համագործակցություն ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի հետ
- Զբոսանք աշխարհամասերով Վիքիպեդիայում
- Ես ստեղծում եմ կարևորագույն հոդված
- Ամենադիտվող հոդվածների բարելավում
- Շաբաթը մեկ հոդված
- «Վիքիպեդիա» կրթական ծրագիր
- Բժշկական կարևորագույն հոդվածներ
- Այլ նախագծեր
Այս օրը պատմության մեջ
Միավորված Ազգերի Կազմակերպության ջրային պաշարների համաշխարհային օրը։
- 1772 թ. - ստրկությունը Անգլիայում հայտարարվեց անօրինական։
- 1832 թ. - մահացել է Յոհան Վոլֆգանգ ֆոն Գյոթեն, գերմանացի մեծագույն փիլիսոփա և գրող (ծնվ. 1749 թ.)։
- 1841 թ. - ԱՄՆ-ում արտոնագրվեց օսլայի արտադրությունը։
- 1882 թ. - ԱՄՆ-ի կոնգրեսը արգելեց բազմակնությունը։
- 1888 թ. - Լոնդոնում տասներկու ֆուտբոլային ակումբների ներկայացուցիչներ ձևավորում են Անգլիական ֆուտբոլային լիգան։
- 1920 թ. - սկսվեցին Շուշիի ջարդերը, որոնց հետևանքով զոհվեց ավելի քան 20 000 հայ։
- 1935 թ. - Պարսկաստանը պաշտոնապես վերանվանվեց Իրան։
- 1945 թ. - Կահիրեում հիմնվեց Արաբական Պետությունների Լիգան, որի կազմի մեջ մտան Եգիպտոսը, Սիրիան, Լիբանանը, Իրաքը, Հորդանանը, Սաուդյան Արաբիան և Եմենը։
