Բ
| Բ, բ | |
|---|---|
| Տեսակ | Հայկական այբուբենի տառ |
| Մեծատառ | Բ |
| Փոքրատառ | բ |
| Մասն է | Հայոց գրեր |
| Այբուբեն(ներ) | Հայերեն այբուբեն |
| Տեղը այբուբենում | 2-րդ |

| Հայերենի այբուբեն | ||
|---|---|---|
| Ա ա | Ծ ծ | Ջ ջ |
| Բ բ | Կ կ | Ռ ռ |
| Գ գ | Հ հ | Ս ս |
| Դ դ | Ձ ձ | Վ վ |
| Ե ե | Ղ ղ | Տ տ |
| Զ զ | Ճ ճ | Ր ր |
| Է է | Մ մ | Ց ց |
| Ը ը | Յ յ | Ւ ւ |
| Թ թ | Ն ն | Փ փ |
| Ժ ժ | Շ շ | Ք ք |
| Ի ի | Ո ո | և |
| Լ լ | Չ չ | Օ օ |
| Խ խ | Պ պ | Ֆ ֆ |
Բ, բ (անունը՝ բէն), հայերենի այբուբենի երկրորդ տառն է։ Ստեղծել է Մեսրոպ Մաշտոցը 405 թվականին։ Անունն է «բեն»։ Իբրև թվանշան նշանակել է 2, իսկ բյուրի նշանով բ = 20000։ Թվային կարգի արժեքով նշանակում է երկրորդ։
Բ տառի բեն անունը ա տառի այբ անվան հետ կազմավորել է հետևյալ գոյականները՝
- այբբենարան,
- այբուբեն։
Կրկնակ բաղաձայններ
Կրկնակ բ-ով գրվող գոյականներից են՝
Յունիկոդում ներկայացված է՝
- Մեծատառը՝ U+0532
- Փոքրատառը՝ U+0562
Բրայլով ներկայացումը
| Արևելա- հայերեն Dots-12 (անգլ.) |
Արևմտա- հայերեն Dots-1234 (անգլ.) |
Ստեղծումը և ձևերը
Ստեղծել է Մեսրոպ Մաշտոցը 405 թվականին իր հորինած այբուբենի բոլոր տառերի հետ միասին։ Կազմվել է երեք ուղղաձիգ՝ երկար և դրա աջ կողմում հավասար հեռավորության վրա գտնվող կարճ և լայն տարրերից։ Հորիզոնական նուրբով երկարին են միացել կարճը՝ վերին ծայրից, լայնը՝ մեջտեղից։
Ունի բոլոր հինգ տառատեսակները, որոնցում պահպանել է իր գծագրական յուրահատկությունը։
- Գրչագիր Բ - (V -XIII դարեր) սկզբից ևեթ ստեղծվել է որպես գրչության գիր։ Գրվում է երկու տողագծերի միջև, ուղղագիծգծերը միանում են ուղիղ նուրբով։ Դյուրագիծ է գրվում է և ուղղահայաց, և աջ թեքված։ Գործածվում է խոշոր, միջին և մանր չափերով։ Հետագայում վերածվել է բոլորգիր գլխագրի, որն օգտագործվում է նաև այսօր, հիմնականում վերնագրերում։
- Երկաթագիր Բ - ստեղծվել է գրչագրի հենքից, միայն երկար և կարճ գծերը իրար են միանում ոչ թե ուղիղ, այլ կոր նուրբով։ Գրվում է երկու տողագծերի միջև մյուս գրերին հավասար, խոշոր և միջակ չափերով։ Որպես գլխագիր գրվելիս՝ հաճախ երկարը իջնում է տողագծից ներքև և ծայրը բարակում է, երբեմն լայնը հեռանում է իր տեղից՝ ձգվող նուրբի ուղղությամբ։ Գործածվել է որպես գրչության (V - VII դարեր) և վիմագրության (V դարից մինչև այսօր) գիր։
- Բոլորգիր կամ բոլորակ Բ - ստեղծվել է որպես առօրյա գրության գիր։ Կազմված է նույնպես երեք ուղղածիգներից և երկու հորիզոնական նուրբերից։ Կարճը և երկարի վերին մասը, որով կազմվում է բոլորակը, նստում է տողագծի վրա, իսկ երկարի մնացած մասը իջնում տողագծից ցած։ Տողից ցած է նաև լայնը, որը հետագայում արագագրության հետևանքով չի գրվել և մնացել է միայն նուրբը։ Դյուրագիծ է, գրվում է ուղղաձիգ և աջ թեքված, խոշոր, միջակ, մանր և մանրագույն չափերով։ XII - XIII դարերում դարձել է գրչության հիմնական, իսկ XVI դարում միաժամանակ նաև՝ տպագրության գիր։
- Շղագիր Բ - նույն բոլորգիրն է, միայն առանց հաստ ու բարակ գծերի։ Սկսել է գործածվել V - XII դարերում, մասսայականացել՝ XVI դարում։
- Նոտրգիր Բ - առաջացել է շղագրից, գործածվում է նաև այսօր։
Արտասանությունը
«Բ» նշանագրում է հայերենի բ բաղաձայնը, որը շրթնային ձայնեղ հնչյուն է և արտաբերվում է շրթունքների հպումով ստեղծված փակվածքի պայթյունով։ Արևելահայ գրական լեզվում բառամիջում ու բառավերջում երբեմն խլանում է՝ դառնալով «փ» (համբույր > համփույր, նուրբ > նուրփ), «պ» (աղբյուր > ախպյուր, աղբ > աղպ), արևմտահայ գրականում անխտիր շնչեղանում է ու արտասանվում է իբրև թավ «փ» (բերել > փերել, բերան > փերան), իսկ բարբառներում կրում բազմատեսակ փոփոխություններ (բան, փան, պէն և այլն)։
Թվային արժեք
«Բ» նշանակել է երկու և երկրորդ, բյուրի նշանով` ᐱ, «բ» = 2000։ Արաբական թվանշանների գործածությունից հետո էլ օգտագործվել է թվային և թվային կարգի արժեքներով։ Այժմ օգտագործվում է միայն դասական թվականի նշանակությամբ (Բ դասարան - երկրորդ դասարան, մասն Բ - մասն երկրորդ և այլն)։
Տես նաև
Գրականություն
- Նոր բառգիրք Հայկազեան լեզուի - Վենետիկ 1836
- Ի. Հարությունյան, Հայոց գիրը - Թիֆլիս 1892
- Հ. Տաշյան, Ակնարկ մը հայ հնագրության վրա - Վենետիկ 1898
- Կ. Ղաքադարյան, Հայկական գրի սկզբնական տեսակները - Երևան 1939
- Ա. Աբրահամյան, Հայկական պալեոգրաֆիա Երևան - 1948
- Հ. Աճառյան Հայոց գրերը - Երևան 1968
- Գ. Ջահուկյան, Հայ բարբառագիտության ներածություն - Երևան 1972