CCTV-5, Չինաստանի կենտրոնական հեռուստատեսության մարզական ուղղվածության հեռուստաալիք։ Հեռարձակումը սկսել է 1995 թվականի հունվարի 1-ից, իրականացնում է շուրջօրյա եթեր և հասանելի է Չինաստանի ողջ տարածքում։ Ներկայացնում է Չինաստանի և միջազգային տարբեր մարզատեսակների հանդիպումներ։