Google+, ինտերնետային սոցիալական ցանցԳուգլ ընկերության կողմից։ Նախագիծը մեկնարկել է 2011 թվականի հունիսի 28-ին[2]։ Համաձայն հրատարակված տեղեկությունների 2012 թվականի սկզբին սոց. ցանցով օգտվողների քանակը կազմում էր ավելին քան 90 միլիոն մարդ[3], իսկ արդեն դեկտեմբերին ունեցել է մոտ 500 միլիոն օգտվող[4][5]։
Համաձայն «Bime Analytics» վերլուծական ընկերության աղբյուրների, նոր ցանցում գրանցվածների մոտ 83%-ը ընդհանրապես ոչ-մի ակտիվություն չեն ցուցադրում[6]։ Բացի այդ, գրանցված օգտվողների կեսից ավելին կայք են հաճախում ոչ հաճախ քան շաբաթը մեկ անգամ[7]։