KARD
| KARD | |
|---|---|
| Հիմնական տվյալներ | |
| Բնօրինակ անուն | 카드 |
| Երկիր | |
| Ժանրեր | Քեյ փոփ Էլեկտրոփոփ Սինթի փոփ EDM |
| Գործունեություն | 2016– ներկա ժամանակ |
| Լեյբլ | DSP Media |
| Կապված |
|
| Կայք | dspmedia.co.kr/dsp/sub/p_pop09.php dspmedia.co.kr/artist/profile?ca_id=10 |
| Անդամներ | |
| J.Seph B.M Սո Մին Ջի Ու | |
KARD (կորեերեն՝ 카드, ինչպես նաև ներկայացվում է, որպես K♠RD), հարավկորեական խառնակազմ խումբ, որը գտնվում է DSP Media գործակալության հովհանու ներքո՝ 2016 թվականից։ Խմբի կազմում են՝ J.seph-ը, B.M-ը, Սո Մինը (ex-April) և Ջի Ուն։
Պատմություն
Առաջնաելույթից առաջ
2012 թվականից մինչ 2014 թվականը Սո Մինը համարվել է Puretty ճապոնական խմբի անդամ, DSP Media գործակալության առաջնորդությամբ, թողարկելով «Cheki Love» (2012), «Shuwa Shuwa BABY» (2013) սինգլները, հայտարարվել է, որ խումբը լուծարվում է 2014 թվականին, հետագա առաջնաելույթի ծրագրերով, որպես նոր խմբի անդամ[1]։ Սո Մինը հասել է «Kara Project» (հեռուստահաղորդում, որում 7 մասնակիցներ մրցել են միմյանց հետ «Kara» աղջիկների խմբում տեղ ունենալու համար) ծրագրի եզրափակիչ փուլը[2]։
2015 թվականի օգոստոսի 24-ին Սո Մինը առաջնաելույթ է կատարել APRIL խմբի կազմում, որպես խմբի լիդեր։ Նոյեմբերի 9-ին հայտարարել է, որ լքում է խումբը[3]։ She announced her departure from the group, on November 9[4][5].
2015 թվականի օգոստոսին, BM-ը ներգրավվել է Գո Հա Րայի «La-La-La» (նրա առաջնաելույթային Alohara («Can you fell it?») ալբոմից) երգում, նչպես նաև եղել է նրա զույգընկերը գլխավորող «Choco Chip Cookies» սինգլում[6]։
Ծրագրային սինգլներ
2016 թվականի դեկտեմբերի 13-ին խումբը թողարկել է իր առաջին ծրագրային սինգլը, «Oh, NaNa» անվանումով, Հո Յանգ Ջիի մասնակցությամբ, ով ընդգրկվել է «թաքնված» անդամների ցանկում։ Նրանք նախատեսել էին թողարկել երեք ծրագրային սինգլներ, մինչ խումբը պաշտոնապես առաջնաելույթ կաներ։ 2017 թվականի փետրվարի 16-ին թողարկվել է «Don’t Recall» սինգլը, ավելի ուշ՝ նույն թվականի մարտի 1-ին, թողարկվել է երգի անգլերեն տարբերակը։
Մարտի 21-ին հայտարարվել է, որ K.A.R.D-ը ծրագրում է իր առաջին շրջագայությունը Ամերիկայում։ Wild Card-ը տեղի է ունենալու Չիկագոյում, Հոսթոնում և Լոս Անջելեսում ամբողջ մայիսի ամսվա ընթացքում։ Համերգներ են անցկացվելու նաև Կանադայում և Բրազիլիայում, բայց պաշտոնական ամսաթիվը դեռ բացակայում է[7][8][9][10]։ Նրանց վերջին՝ երրորդ ծրագիրը՝ «RUMOR» սինգլը թողարկվել է ապրիլի 24-ին, ինչպես նաև LG G6 ապրանքանիշի հետ համագործակցության շրջանակներում։ Թողարկումից հետո «RUMOR» սինգլը զբաղեցրել է առաջին հորիզոնականը 13 երկրների (ԱՄՆ, Արգենտինա, Բրազիլիա, Վիետնամ, Ֆիլիպիններ, Մալազիա, Սինգապուր, Ինդոնեզիա, Սալվադոր, Չիլի, Նոր Զելանդիա, Ավստրալիա և Բոլիվիա) iTunes-ի հիթ շքերթում։
Անդամներ
Խմբի անվանումը բաղկացած է տառերից, որոնցից յուրաքանչյուրը խորհրդանշում է առանձին անդամին։

Հիմնական անդամներ
J.seph (կորեերեն՝ 제이셉), իսկական անունը՝ Կիմ Թե Հյոնգ (կորեերեն՝ 김태형)։ Ծնվել է 1992 թվականի հունիսի 21-ին (24 տարեկան) в Չինգյու, Հյուսիսային Չունգչոնգ, Հարավային Կորեա։ Նա ներկայացնում է А տառը և միավոր (Տուզ) խաղաթուղթը։
В.М (կորեերեն՝ 비엠), իսկական անունը՝ Մէթյու Կիմ (կորեերեն՝ 매튜김) կամ Կիմ Ջին Սոկ (կորեերեն՝ 김진석), ծնվել է 1992 թվականի հոկտեմբերի 20-ին (24 տարեկան) Լոս Անջելեսում, Կալիֆոռնիա, ԱՄՆ։ Նա ներկայացնում է К տառը և King (թագավոր) խաղաթուղթը։
Ջոն Սո Մին (կորեերեն՝ 전소민), ծնվել է 1996 թվականի օգոստոսի 22-ին (20 տարեկան) Սեուլում, Հարավային Կորեա։ Նախկինում եղել է Puretty և APRIL խմբերի անդամ, ինչպես նաև մասնակցել է Kara Project ծրագրին, որտեղ Սո Մինը զբաղեցրել է երկրորդ տեղը։ Նա ներկայացնում է R տառը և BlackJoker (Սև Ջոկեր) խաղաթուղթը։
Ջոն Ջի Ու (կորեերեն՝ 전지우) ծնվել է 1996 թվականի հոկտեմբերի 4-ին (20 տարեկան) Սեուլում, Հարավային Կորեա։ Նա ներկայացնում է R տառը և ColourJokeR (Գունավոր Ջոկեր) խաղաթուղթը։ Համարվում է FNC Entertainment-ի նախկին վերապատրաստվողը։
Թաքնված
Թաքնվածները երգի կամ մասնակցի տարատեսակություն է, որը մասնակցում է երգի ձայնագրմանը և առաջխաղացմանը, չի համարվում ինչ-որ խմբի անդամ։ Տվյալ մարդիկ ներկայացնում են D տառը անվան մեջ։
Հո Յանգ Ջի (կորեերեն՝ 허영지) ծնվել է 1994 թվականի օգոստոսի 30-ին (22 տարեկան) Հարավային Կորեայում[11]։ Համարվում է Kara խմբի նախկին անդամ։ Նա մասնակցել է, որպես թաքնված խաղաթուղթ «Oh NaNa» առաջին սինգլում։
- 2017 թվականի մարտի 1-ին K.A.R.D-ը թողարկել է «Don’t Recall» սինգլի թաքնված տարբերակ, որը կատարում են անգլերենով[12]։
- 2017 թվականի ապրիլի 30-ին թողարկել է "Rumor" երրորդ սինգլի թաքնված պարային հոլովակի տարբերակը։
Սկավառակագրություն
Սինգլներ
| Անվանում | Թվական | Զբաղեցրած հորիզոնականը հիթ շքերթներում | Ալբոմ | ||
|---|---|---|---|---|---|
| KOR [13] |
FIN [14] |
US World [15] | |||
| "Oh NaNa" (feat. Հո Յանգ Ջի) | 2016 | — | — | 5 | Ոչ ալբոմային սինգլներ |
| "Don't Recall" | 2017 | — | 18 | 6 | |
| "Rumor" | colspan="3" - | ||||
| "—" նշանը նշանակում է, որ ալբոմը չի հայտնվել հիթ շքերթում կամ չի թողարկվել տվյալ երկրում։ | |||||
Այլ ելույթներ
| Թվական | Անվանում | Անդամ(ներ) | Ալբոմ/ Սինգլ | Նշումներ |
|---|---|---|---|---|
| 2014 | "White" | Սո Մին | White Letter | April խմբի անդամ Չա Ոնի հետ |
| "You Are the One" | ||||
| 2015 | "La La La" | B.M | Alohara (Can You Feel It?) | Գո Հա Րա և B.M |
Փոխանցում
- Global Ambassadors for LG Electronics’s G6 Smartphone (2017)
Համերգներ և շրջագայություններ
Շրջագայություններ
- 2017 The 1st Tour "Wild K.A.R.D" (2017)
Շոուքեյսներ
- K.A.R.D Debut Party (2016)
- Wild K.A.R.D Party (2017)
Մասնակցություն համերգներում
- Toronto Kpop Con (2017)
Ֆիլմագրություն
Դրամա
| Թվական | Անվանում | Հեռուստաալիք | Անդամ(ներ) | Դեր | Նշումներ |
|---|---|---|---|---|---|
| 2014 | KARA Secret Love | Dramacube | Սո Մին | Ինքն իրեն | Կամեո |
| 2015 | April Episode | DSP Media | Գլխավոր դեր April խմբի հետ |
Ռեալիթի հաղորդումներ
| Թվական | Անվանում | Հեռուստաալիք | Անդամ(ներ) | Նշումներ |
|---|---|---|---|---|
| 2014 | Kara Project | MBC Music | Սո Մին | Թագնված անդամ Յանգ Ջիի հետ |
Տեսահոլովակներ
Երաժշտական տեսահոլովակբշներ
| Թվական | Անվանում | Տնօրեն | Նշումներ |
|---|---|---|---|
| 2016 | "Oh NaNa" | INSP, SUIKO (Koinrush) | [16] |
| 2017 | "Don't Recall" | [17] | |
| "RUMOR" | [18] |
Մասնակցություն այլ երաժշտական տեսահոլովակներում
| Թվական | Անվանում | Արտիստ | Անդամ(ներ) |
|---|---|---|---|
| 2012 | "(Cheki☆Love)" | Puretty | Սո Մին |
| 2013 | "BABY (Shuwa Shuwa BABY)" | ||
| "Tell Me Tell Me" | Rainbow | J.Seph | |
| "Sunshine" | BM & J.Seph | ||
| 2014 | "Mamma Mia" | Kara | |
| "White" | DSP Friends | Սո Մին | |
| "Born Hater" | Epik High | ||
| 2015 | "Choco Chip Cookie" | Գո Հա Րա | BM |
| "Dream Candy" | April | Սո Մին |
Ծանոթագրություններ
- ↑ «퓨리티 소식 이건 뭐임?». 17 January 2014. DC Inside. Վերցված է 2014 թ․ մարտի 29-ին.
- ↑ Jun, Su-mi. «카라 소속사 "새 멤버 영입 결정, 영입 인원수 미정"». eNews24. CJ E&M. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ նոյեմբերի 22-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 19-ին.
- ↑ Shin, Ji-hye. «[V Report] Rookie girl group April makes debut». Kpop Herald (Korea Herald). Herald Corporation. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 1-ին.
- ↑ Jeon, Su-mi (2015 թ․ նոյեմբերի 9). «April′s So Min to Leave Group After Just 3 Months». CJ E&M enewsWorld. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 22-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 22-ին.
- ↑ Choi, Hyun-jung (2015 թ․ նոյեմբերի 9). «[자필편지] 에이프릴 소민 "전소민이라는 한 사람으로 공부하고 싶다"». Sports Donga. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 22-ին.
- ↑ Wirsing, Eric. «[Album and MV Review] Hara - 'ALOHARA Can You Feel It?'». Allkpop. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մայիսի 18-ին.
- ↑ «Wild Kard in Vancouver». Event Bee.
- ↑ «Sub Kulture Entertainment». subkultureent. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մայիսի 7-ին.
- ↑ «Highway Star». hwstar (Portuguese). Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ ապրիլի 27-ին.
{cite web}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ «Wild Kard the 1st tour in Mexico». Ninshi Conciertos (Spanish). Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մայիսի 15-ին.
{cite web}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ «Kara Profile». DSP Media. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 10-ին. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 28-ին.
- ↑ «K.A.R.D. unveils hidden version of Don't Recall». allkpop. Վերցված է 2017 թ․ մարտի 1-ին.
- ↑ «Gaon Digital Chart». Gaon Music Chart (կորեերեն). Արխիվացված է օրիգինալից February 4, 2015-ին. Վերցված է 2017 թ․ ապրիլի 1-ին.
- ↑ *«IFPI: Don't Recall». Suomen virallinen lista (Finnish). IFPI. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հուլիսի 29-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 9-ին.
{cite web}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ «World Digital Songs Sales». Billboard. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ սեպտեմբերի 8-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 23-ին.
{cite web}: Invalid|url-access=yes(օգնություն)- «Billboard: Oh NaNa». 2017 թ․ հունվարի 7. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մարտի 6-ին. Վերցված է 2017 թ․ ապրիլի 30-ին.
- «Billboard: Don't Recall». 2017 թ․ մարտի 4. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 20-ին. Վերցված է 2017 թ․ ապրիլի 30-ին.
- ↑ KOINRUSH (2016 թ․ դեկտեմբերի 13). «KARD - OHNANA Official music video». Vimeo.
- ↑ KOINRUSH (2017 թ․ փետրվարի 18). «[Official Music Video] K.A.R.D - Don't recall». Vimeo.
- ↑ KOINRUSH (2017 թ․ ապրիլի 24). «[Official Music Video] K.A.R.D - RUMOR». Vimeo.
Արտաքին հղումներ
- K.A.R.D
- K.A.R.D Արխիվացված 2017-04-30 Wayback Machine
- K.A.R.D
| ||||||||||||||