«RT» (ամբողջական անվանում՝ «Russia Today», թարգմ.՝ «Ռուսաստանն այսօր»), ռուսական միջազգային լրատվական հեռուստաընկերություն։ Հիմնվել է 2005 թվականին«ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալության կողմից։ Ընկերության հիմնական անգլալեզու «RT International» ալիքը Ռուսաստանի առաջին լրատվական հեռուստաալիքն է, որը շուրջօրյա հեռարձակում է սկսել անգլերենով[1]։
Բազմաթիվ առիթներով հեռուստաընկերությունը մեղադրվել է Ռուսաստանի կառավարության և արտաքին քաղաքականության քարոզչական լրատվամիջոց լինելու[2][3], ինչպես նաև ապատեղեկատվություն տարածելու մեջ[4][5]։