SOLID
Օբյեկտ-կողմնորոշված ծրագրավորման մեջ SOLID֊ը ծրագրավորման 5 գործելակերպերի մնեմոնիկ հապավում է, որը նպատակ ունի ծրագրային մշակումը դարձնել ավելի հասկանալի, ճկուն և կառավարելի։ Այս սկզբունքները ենթաբազմություն են այն բազմաթիվ սկզբունքների, որ առաջ են քաշվել ամերիկացի ծրագրային ապահովման ճարտարագետ և դասախոս Ռոբերտ Ս․ Մարտինի[1] կողմից առաջին անգամ ներմուծված 2000 թ․֊ի իր Նախագծման սկզբունքներ և նախագծման ձևանմուշներ հոդվածում[2]
SOLID սկզբունքները հետևյալն են․
- Միակ պատասխանատվության սկզբունք
- Բաց-փակ սկզբունք
- Լիսկովի փոխարինման սկզբունք
- Ինտերֆեյսի առանձնացման սկզբունք
- Կախվածության ինվերսիայի սկզբունք
Միակ պատասխանատվության սկզբունք
Յուրաքանչյուր դաս պետք է լուծի միայն մեկ խնդիր։ Դասը պետք է պատասխանատու լինի միայն մեկ խնդրի լուծման համար[3]։
Բաց-փակ սկզբունք
Ծրագրային սուբյեկտները (դասեր, մոդուլներ, ֆունկցիաներ) պետք է բաց լինեն ընդլայնման համար, փակ լինեն փոփոխությունների համար[4]։
Լիսկովի փոխարինման սկզբունք
Անհրաժեշտ է, որ ժառանգ դասերը կարողանան փոխարինել ծնող դասերին։ Այս սկզբունքի նպատակը կայանում է նրանում, որ ժառանգ դասերը կարող են օգտագործվել ծնող դասերի փոխարեն, որոնցից նրանք ձևավորվում են՝ առանց խափանելու ծրագիրը[5]։
Ինտերֆեյսի առանձնացման սկզբունք
Ծրագրային ապահովման սուբյեկտները չպետք է կախված լինեն այն մեթոդներից, որոնք նրանք չեն օգտագործում[6]։
Կախվածության ինվերսիայի սկզբունք
Կախվածության առարկան պետք է լինի աբստրակցիա, այլ ոչ թե կոնկրետություն.
- Վերին մակարդակի մոդուլները չպետք է կախված լինեն ցածր մակարդակի մոդուլներից։ Երկուսն էլ պետք է կախված լինեն աբստրակցիաներից։
- Աբստրակցիաները չպետք է կախված լինեն դետալներից։ Դետալները պետք է կախված լինեն աբստրակցիաներից[7]։
Ծանոթագրություններ
- ↑ Martin, Robert C. (Dates back to at least 2003). «Principles օf Ood». butunclebob.com. Robert C. Martin. Վերցված է 2021 թ․ մարտի 22-ին.
- ↑ Martin, Robert C. (2000). «Design Principles and Design Patterns» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2015 թ․ սեպտեմբերի 6-ին.
- ↑ «Wayback Machine» (PDF). web.archive.org. 2015 թ․ փետրվարի 2. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2015 թ․ փետրվարի 2-ին. Վերցված է 2021 թ․ մարտի 22-ին.
- ↑ «Wayback Machine» (PDF). web.archive.org. 2015 թ․ սեպտեմբերի 5. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2015 թ․ սեպտեմբերի 5-ին. Վերցված է 2021 թ․ մարտի 22-ին.

Արտաքին հղումներ
Tcharoyan, Artak (2020 թ․ մայիսի 9). «SOLID». Medium.