Varso
| Varso | |
| Տեղագրություն | |
| Կառուցման ժամանակ | 2016 — 2022 |
| Օգտագործում | օֆիս |
| Բարձրություն | |
|---|---|
| Ծայրաձող | |
| Վերջին հարկ | 236 մ |
| Տեխնիկական պարամետրներ | |
| Հարկերի թիվ | 53 |
| Վերելակների թիվ | 47 |
| Ճարտարապետ | Foster + Partners |
| Սեփականատեր | HB Reavis |
Varso, երկնաքեր, որը գտնվում է Վարշավայում: 2021 թվականի փետրվարից հանդիսանում է Լեհաստանի և Եվրոպական միության ամենաբարձր շենքը[1]։

Պատմություն
Varso աշտարակը նախագծվել է «Foster + Partners»-ի կողմից և մշակվել «HB Reavis»-ի կողմից։ 2016 թվականին շինարարության թույլտվություն է ստացվել։ 2017 թվականի սկզբին մեկնարկել է շենքի շինարարությունը[2]։ Սկզբնապես գլխավոր շենքը նախատեսվում էր ավարտել 2020 թվականի կեսերին[3]։ Սակայն COVID-19-ի պատճառով օբյեկտի հանձնման ժամկետը փոխվել է[4]։
2021 թվականի փետրվարին շենքը հասել է նախագծային բարձրության։ Այսպիսով, այն դարձել է Եվրոպական միության ամենաբարձր շենքը։ Այն նաև համարվում է Եվրոպայում բարձրությամբ 6-ը, գերազանցում է հինգ ռուսական երկնաքերերին[5]։ Շինարարությունը վերջնականապես ավարտին կհասցվի 2022 թվականին[1][4]։

Նկարագրություն
Համալիրը բաղկացած է երեք շենքերից, որոնք իրար մեջ միացված են առաջին հարկի մակարդակով։ Գլխավոր շենքի բարձրությունը կազմում է 310 մ, ներառյալ 80 մ բարձրությամբ սրաձողը։ Շենքում կա 53 վերգետնյա հարկ և 4 ստորգետնյա։ Գրասենյակային շենքը սպասարկվելու է երկհարկանի վերելակներով[6]։
Հիմնական տարածքները աշտարակի կզբաղեցնի գրասենյակներ։ Երկնաքերում տեղակայվելու են երկու դիտահարթակներ՝ մեկը 205 մ բարձրության վրա, իսկ մյուսը՝ 230 մ։ 46-48-րդ հարկից նախատեսվում է ռեստորան բացել[1]։

Մրցանակներ
2019 թվականին Verso աշտարակը «BREEAM Awards»-ում նշվել է որպես նախագիծ, որը նպատակամղված Է բնապահպանական և էներգաարդյունավետության բարձր մակարդակի հասնելուն[6][7]։
Տես նաև
- Մշակույթի և գիտության պալատ, 1955-ից մինչև 2021 թվականը հանդիսացել է Լեհաստանի ամենաբարձր շինությունը
- Վարշավայի ամենաբարձր շենքերի ցանկ
- Լեհաստանի ամենաբարձր շենքերի ցանկ
- Եվրոպայի ամենաբարձր շենքերի ցանկ

Ծանոթագրություններ
- ↑ 1,0 1,1 1,2 «В Польше сообщили, что строящийся в Варшаве небоскреб стал самым высоким зданием в ЕС». ТАСС. Վերցված է 2022 թ․ հունվարի 16-ին.
- ↑ «Construction begins on Varso Place and Poland's tallest building - PRISM» (անգլերեն). Վերցված է 2022 թ․ հունվարի 16-ին.
- ↑ «HB Reavis idzie na żywioł». pb.pl (լեհերեն). Վերցված է 2022 թ․ հունվարի 16-ին.
- ↑ 4,0 4,1 «Warsaw skyscraper becomes tallest in EU, developer says». Reuters. 2021 թ․ փետրվարի 23. Վերցված է 2022 թ․ հունվարի 16-ին.
- ↑ «Tallest buildings in Europe». Emporis.
- ↑ 6,0 6,1 Foster + Partners / www.fosterandpartners.com. «Varso Tower | Foster + Partners». www.fosterandpartners.com (անգլերեն). Վերցված է 2022 թ․ հունվարի 16-ին.
- ↑ «BREEAM Awards 2019» (PDF).